Պահեստ

Ընկերության պահեստը բաժանված է մի քանի մասերիч ըստ բրենդերի: Կենտրոնական պահեստի ընդհանուր մակերեսը կազմում է 6000 քառ. մ: Բոլոր պահեստները համալրված են տեսահսկման տեսախցիկներով, հրդեհային և պահնորդական ժամանակակից համակարգերով, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են պահեստների ճիշտ աշխատանքի համար:

Ընկերությունն ունի ավտոպարկ, որը մշտապես թարմացվում է. այն բաղկացած է Isuzu և Ford transit 50 բեռնատարներից։ Այնտեղ բոլոր մեքենաների վրա տեղադրված են տարբեր բրենդերի գովազդային վահանակներ: Ավտոպարկն աշխատում է GPS-վերահսկման համակարգի կառավարման ներքո, ինչը թույլ է տալիս մշտապես վերահսկել ավտոպարկի ամբողջ անվտանգությունն ու երթուղով շարժվելու գործընթացը։

Ընկերությունն ունի նաեւ սեփական արհեստանոց, որտեղ մեքենաները սպասարկվում են եւ անհրաժեշտության դեպքում վերականգնվում: Դա ապահովում է աշխատակիցների ու արտադրանքների անվտանգ երթեւեկությունը Հայաստանի ողջ տարածքում։